14:08 1 ապրիլի, 2021Անգլիական «Լեսթեր Սիթիում» վարձակալությամբ հանդես եկող թուրք հարձակվող Ջենգիզ Ունդերն ամռանը կվերադառնա իտալական «Ռոմա», որին պատկանում է նրա տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Football Italia-ն։
Վարձակալության պայմանագրով նախատեսված էր, որ անգլիական ակումբը կարող է ամռանը 23 միլիոն եվրոյով ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին, սակայն «Լեսթեր Սիթին» նման մտադրություն չունի։
Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը «Լեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։
Transfermarkt.com-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.