Կապառոս․ Դուք ամեն ինչ տվեցիք ձեր թիմակիցների եւ ձեր երկրի համար

09:14   1 ապրիլի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ինստագրամում արձագանքել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ռումինիայի հավաքականի նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակին։

«Դուք պայքարեցինք սկզբից մինչեւ վերջ եւ ամեն ինչ տվեցինք ձեր թիմակիցների եւ ձեր երկրի համար։ Դուք բոլորից շատ եք արժանի հաղթանակի։ Շատ երջանիկ ենք, որ եւս մեկ հաղթանակ պարգեւեցինք մեր երկրպագուներին»,- գրել է Խոակին Կապառոսը։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը սկսեց երեք անընդմեջ հաղթանակով եւ J խմբի առաջատարն է։ Հաջորդ տեղերում են Հյուսիսային Մակեդոնիան ու Գերմանիան, որոնք վաստակել են 6-ական միավոր։ Ընտրական փուլի հաջորդ երեք հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։