Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում (ֆոտո)

13:12   31 մարտի, 2021

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի հավաքականի դեմ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի խաղում:

Առաջին անգամ Հայաստանի հավաքականի կազմում հայտավորվել է թիմի նորեկ, ռուսական «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հայկ Իշխանյանը և Արթուր Միրանյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկեն լատվիացի մրցավարներ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։