19:01 30 մարտի, 2021Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի թիմին։
Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։
Հայաստան - Ռումինիա հանդիպումը վաղը կմեկնարկի ժամը 20:00-ին: Խաղը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ 36-ամյա Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ:
Հայաստանի և Ռումինիայի հավաքականները նախկինում հանդիպել են 5 անգամ: 4 հաղթանակ տարել են ռումինացիները, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ ոքի:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ է տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ երկրորդ տուրում 2։0 հաշվով տանը հաղթել է իսլանդացիներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.