Հենրիխ Մխիթարյանի վերադարձը սպասվում է «Այաքսի» դեմ խաղում

19:11   29 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ սպասվում է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, հաղորդում է calciomercato.com-ը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը կմրցի հոլանդական «Այաքսի» հետ։ 

Հայ ֆուտբոլիստը պետք է դարձյալ բուժզննում անցնի։ Նա վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո, որի պատճառով բաց է թողնում ազգային հավաքականի առաջին երեք հանդիպումները աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։

«Այաքս» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.