Յուրչենկո․ Իսլանդիայի հավաքականին հաղթեց ամբողջ հայ ժողովուրդը

18:40   29 մարտի, 2021

Հայաստանի հավաքականի եւ «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը Իսլանդիայի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում։

«Իհարկե, դիտել էինք իսլանդացիների խաղը։ Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու պայքարի, լարվածության տեսանկյունից։ Գիտեինք, որ նրանք կվազեն եւ շատ օդային փոխանցումներ կկատարեն։ Փառք Աստծո, մեզ համար ամեն ինչ հաջող ավարտվեց, 2 գեղեցիկ գոլ խփեցինք, հաղթեցինք 2։0 հաշվով։

Շատերը ցավում էին մեզ համար տրիբունաներում կամ իրենց բնակարաններում, այդ թվում՝ մեր ընտանիքները եւ հարազատները։ Կարող եմ ասել, որ Իսլանդիայի հավաքականին հաղթեց ամբողջ հայ ժողովուրդը»,- ասել է Յուրչենկոն։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: Մարտի 31-ին Հայաստանի թիմը կընդունի ռումինացիներին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։