NBA. «Լեյքերսը» հաղթեց առանց Լեբրոն Ջեյմսի, օրվա լավագույն դրվագները

12:29   29 մարտի, 2021

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսն» առանց թիմի առաջատար Լեբրոն Ջեյմսի 96:93 հաշվով տնային հաղթանակ է տարել «Օռլանդոյի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Դուեյն Բեյկոնը, որն «Օռլանդոյի» կազմում վաստակել է 26 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս»«Օռլանդո»՝ 96:93 (22:21, 22:18, 25:30, 27:24)

«Շառլոտ»«Ֆինիքս»՝ 97:101 (լրացուցիչ ժամանակում) (29:26, 20:23, 18:27, 23:14, 7:11)

«Տորոնտո»«Պորտլենդ»՝ 117:122 (41:32, 33:36, 10:23, 33:31)

«Դենվեր»«Ատլանտա»՝ 126:102 (31:35, 34:20, 32:24, 29:23)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։