ԱԱ-2022․ Անգլիայի, Դանիայի եւ Իսպանիայի հաղթանակները (տեսանյութ)

22:02   28 մարտի, 2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 28-ին երկրորդ տուրի հանդիպումներն են անցկացնում B, C, D, F, I, J խմբերում ընդգրկված հավաքականները։

B խմբում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ վրացիների նկատմամբ եւ 4 միավորով խմբի առաջատարն է։ Վրաստանը երկու պարտությունից հետո վերջինն է։

F խմբում Դանիայի հավաքականը 8։0 հաշվով պարտության մատնեց Մոլդովայի թիմին, վաստակեց 6 միավոր եւ առաջին տեղում է։ Մոլդովան նախավերջինն է՝ 1 միավոր։

I խմբում Անգլիայի հավաքականն արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության հասավ Ալբանիայի թիմի նկատմամբ եւ երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ալբանիան երկրորդն է՝ 3 միավոր։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, երկրորդ տուր

B խումբ

Վրաստան - Իսպանիա՝  1։2 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 43 - Ֆերան Տորես, 56, Դանիել Օլմո, 90+2

Հեռացում՝ Լեւան Շենգելիա (Վրաստան), 90+4

Կոսովո - Շվեդիա՝ 22։45

F խումբ

Դանիա - Մոլդովա՝ 8։0 (տեսանյութ)

Կասպեր Դոլբերգ, 19, 11մ, 48, Միկել Դամսգոր, 21, 29, Իենս Լարսեն, 35, Ռոբերտ Սկով, 81, Մարկուս Ինգվարտսեն, 89

Ավստրիա - Ֆարերյան կղզիներ՝ 22։45

Իսրայել - Շոտլանդիա՝ 22։45

I խումբ

Ալբանիա - Անգլիա՝ 0։2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 38, Մեյսոն Մաունթ, 63

Լեհաստան - Անդորրա՝ 22։45

Սան Մարինո - Հունգարիա՝ 22։45

J խումբ

Հայաստան - Իսլանդիա՝ 2։0 (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյան, 53, Խորեն Բայրամյան, 74

Ռումինիա - Գերմանիա՝ 22։45

Հյուսիսային Մակեդոնիա - Լիխտենշտեյն՝ 22։45

C խումբ

Բուլղարիա - Իտալիա՝ 22։45

Շվեյցարիա - Լիտվա՝ 22։45

D խումբ

Ղազախստան - Ֆրանսիա՝ 0։2 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 19, Սերգեյ Մալիյ, 44, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Կիլիան Մբապե (Ֆրանսիա), 75

Ուկրաինա - Ֆինլանդիա՝ 22։45

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։