Ռաֆայել Հարությունյանի սանը 3-րդ անգամ անընդմեջ դարձավ գեղասահքի աշխարհի չեմպիոն

22:04   27 մարտի, 2021

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նեյթան Չենը երրորդ անգամ անընդմեջ դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում 21-ամյա գեղասահորդը կարճ և ազատ ծրագրերի համագումարում հավաքել է 320,88 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Ճապոնիան ներկայացնող Յումա Կագայաման (291,77 միավոր), լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ ճապոնացի Յդզուրու Հանյուն (289,18):

Նեյթան Չենը համաշխարհային գեղասահքի անվանի մարզիչներից Ռաֆայել Հարությունյանի սանն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը աշխարհի առաջնությանը չէր մեկնել կորոնավիրուսի պատճառով: Վնասվածքի պատճառով աշխարհի առաջնության չմասնակցեց նաև կանանց մենասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը մեկնել էր մրցավայր, սակայն չի մասնակցել մրցմանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։