«Արարատն» ու «Նոան» հաղթեցին, «Ուրարտուն» ու «Արարատ-Արմենիան» բաժանվեցին խաղաղությամբ

16:56   27 մարտի, 2021

Օգտվելով ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից՝ հայկական ակումբներն անցկացնում են ընկերական հանդիպումներ:

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Արարատը» մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ և հաղթեց 3:0 հաշվով։ Գյումրիի քաղաքային ստադիոնում կայացած խաղում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ սերբ կիսապաշտպան Դիմիտրիյե Պոբուլիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն: Վերջինս նաև վրիպեց 11 մետրանոցից:  

Երևանի «Ուրարտուն» սեփական խաղադաշտում հանդիպեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Գրանցվեց 1:1 հաշիվը: Դաշտի տերերից երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Կարեն Մելքոնյանը, իսկ «Արարատ-Արմենիայից»՝ Արմեն Հովհաննիսյանը:

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» Վաղաշապատի ֆուտբոլի ակադեմիայում ուժերը չափեց Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիայի» հետ և հաղթեց 4:3 հաշվով: «Վեստ Արմենիայից» աչքի ընկան Սերգեյ Օրլովն ու Կարապետ Մանուկյանը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց «Նոայի» ֆուտբոլիստը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։