Իսլանդիայի հավաքականը ձյան տակ մարզվել է «Հանրապետականում» (ֆոտո)

16:05   27 մարտի, 2021

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականը Երևանի «Հանրապետական» ստադիոնում նախախաղային մարզում է անցկացրել Հայաստանի հավաքականի դեմ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի հանդիպումից առաջ:

Իսլանդացի ֆուտբոլիստները մարզվել են ձյան ներքո:

ՀՖՖ-ն թվիթերյան էջում տեղադրել է մարզման տեսանյութը և կատարել հետևյալ գրառումը. «Welcome to ... home?»:

Մարզումից առաջ տեղի է ունեցել նաև Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնի և թիմ ավագ, 31-ամյա կիսապաշտպան Աարոն Գունարսոնի նախախաղային ասուլիսը, որն անցկացվել է հեռավար:

Հայաստան - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարներ՝ 36-ամյա Էնեա Ջորջիի գլխավորությամբ: Էնեա Ջորջին այս մրցաշրջանում սպասարկել էր նաև «Արարատ-Արմենիայի» ու Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը, որն անցկացվել էր Երևանում:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։