Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը (ֆոտո, live)

14:44   26 մարտի, 2021

Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում:

Հայաստան. Արման Ներսեսյան, Էրիկ Փիլիոյան, Երջանիկ Ղուբասարյան, Արման Ղազարյան, Պետրոս Մանուկյան, Միքայել Միրզոյան, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Սերոժ Թիթիզյան, Նարեկ Գրիգորյան, Գրենիկ Պետրոսյան:

ՀՖՖ պաշտոնական ալիքը ներկայացնում է հանդիպման ուղիղ հեռարձակումը:

Հայաստան - Բելառուս (Մ-21) խաղը տեղի կունենա մարտի 26-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 15։00-ին։ Մուտքն ազատ է։ Հայաստանի երիտասարդական հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մարտի 26-ին նշում է ծննդյան 46-րդ տարեդարձը:

Հիշեցնենք, որ նախապատրաստվելով Եվրո-2023-ի որակավորման փուլին՝ հայկական թիմը մարտի 22-ից հավաք է անցկացնում Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։