Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

22:17   25 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2022թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում հյուրընկալվել է Լիխտենշտեյնին։ Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է մեկնարկային կազմը։

Հայաստան․ Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան:

Պահեստայիններ․ Անատոլի Այվազով, Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Արամ Քոչարյան, Կարեն Մուրադյան, Էդգար Բաբայան, Ժիրայր Շաղոյան, Հայկ Իշխանյան, Արթուր Միրանյան, Ալեքսանդր Կարապետյան, Սերոբ Գրիգորյան, Վահան Բիչախչյան։

Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, հանդիպմանը կարող են ներկա լինել ստադիոնի 30 տոկոս չափով երկրպագուներ: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լիխտենշտեյնի հավաքականը 181-րդ տեղում է (Հայաստանը 99-րդն է): 

J խումբ

Լեխտենշտեյն - Հայաստան՝ 23:45

Գերմանիա - Իսլանդիա՝ 23:45

Ռումինիա – Հյուսիսային Մակեդոնիա՝ 23:45

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։