Հայաստան - Բելառուս (Մ-21). Բուքմեյքերների կարծիքը

12:15   26 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի դեմ:

Բուքմեյքերական գրասենյակները Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի հաղթանակը միջինը գնահատում են 3.10 գործակցով, բելառուսներինը՝ 2.17, իսկ ոչ ոքին՝ 3.35:

Հայաստան - Բելառուս (Մ-21) խաղը տեղի կունենա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 15։00-ին։ Մուտքն ազատ է։

Հիշեցնենք, որ նախապատրաստվելով Եվրո-2023-ի որակավորման փուլին՝ հայկական թիմը մարտի 22-ից հավաք է անցկացնում ՀՖՖ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում։ 

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։