Լուկա Մոդրիչը կրկնեց Դարիո Սրնայի ռեկորդը (ֆոտո)

14:40   25 մարտի, 2021

Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում խաղալով Սլովենիայի թիմի դեմ, 134-րդ հանդիպումն է անցկացրել ազգային թիմում:

35-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Խորվաթիայի հավաքականի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած Դարիո Սրնայի ռեկորդը: Մոդրիչը 2006 թվականից է հանդես գալիս Խորվաթիայի հավաքականում, որի կազմում խփել է 16 գոլ:

Հիշեցնենք, որ այդ խաղում խորվաթները նվազագույն հաշվով պարտվել էին հյուրընկալվելիս:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.