Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել

16:00   24 մարտի, 2021

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումից առաջ: Բոլոր պատասխանները բացասական են, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանից բացի, մյուս բոլոր ֆուտբոլիստները կարող են դուրս գալ խաղադաշտ: 32-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնողական փուլն ազգային թիմի ճամբարում: 

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարներ՝ 36-ամյա Յուլիան Վեինբերգերի գլխավորությամբ: Մարտի 24-ին Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի «Ռեյնպարկում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։