Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին

19:42   23 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում սկսել է պատրաստվել Բելառուսի Մ-21 հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

ՀՖՖ TV-ն ներկա է եղել մարզմանը և զրուցել հավաքականի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ։

Հայաստանի Մ-21 հավաքականը  Բելառուսի Մ-21 հավաքականի հետ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղը կսկսվի ժամը 15։00-ին։ Մուտքն ազատ է։

Դարպասապահներ

Արման Ներսիսյան – ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Սերգեյ Միքայելյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Աբով Ավետիսյան – «Կիշվարդա» (Հունգարիա)

Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լունեբերգեր» (Գերմանիա)

Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Ռադիկ Սարգսյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ

Սերգեյ Մկրտչյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ

Դավիթ Փարեմուզյան – «Լոռի ՖԱ»

Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»

Սերոժ Թիթիզյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)

Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ

Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։