Ալեքսանդր Գրիգորյան. Հայ խաղացողներից շատերը մինչև հիմա ուշքի չեն եկել պատերազմից հետո

15:43   22 մարտի, 2021

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմին:

«Այնտեղ վախ չկար, բոլորովին այլ վիճակ էր՝ հատկապես տեղացի խաղացողների մոտ: Կասեմ ինչպես կա՝ բոլոր հայերի համար դա շատ անձնական թեմա է: Ես աշխատում էի բավականաչափ մեծ ակումբում: Որպեսզի հասկանալի լինի, մեր ակումբի աշխատակիցները մասնակցում էին պատերազմին և ստացան վնասվածքներ: Նրանից երեքը մահացան: Նրանցից մեկի հետ հասցրել էի ընկերանալ: Նա մեծագույն մարդ էր հսկայական հոգով ու մաքուր մտքերով: Կարծում եմ, որ տեղացի խաղացողներից շատերը մինչև հիմա ուշքի չեն եկել:

Խոսքը մեծ ողբերգության մասին էր բոլոր հայերի համար: Այդ պատերազմը մեծ փոփոխություններ կբերի երկրի կյանքում ու տնտեսության մեջ: Ներքուստ հասկացա, որ եկել է մտածելակերպի փոփոխության ժամանակը: Այդ պատերազմում 2 կողմից զոհվեցին մի քանի հազար երիտասարդ տղաներ: Իսկ ո՞վ է պատասխան տալու: Դրանք ավագույն տղաներն էին, նրանք առաջնագծում պաշտպանում էին իրենց երկիրը: Ինձ մոտ առաջացան շատ հարցեր, որոնց պատասխաններն ինքնս տվեցի»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Սպերտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը 2019 թվականի նոյեմբերին էր միացել «Ուրատուին», որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր մարտի 9-ին: Նրան փոխարինեց Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը մինչև այդ գլխավորում էր «Ուրարտուի» երիտասարդական թիմը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։