02:02 22 մարտի, 2021Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Փարիզի ՊՍԺ-ին 4:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ: Փարիզցիներից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն:
70-րդ րոպեին ՊՍԺ-ի կազմում փոխարինման դուրս եկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը տևական ժամանակ խաղադաշտից բացակայում էր փետրվարի 10-ին ստացած վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 63 միավոր և հավասարվեց առաջատար «Լիլին», որը տանը 1:2 հաշվով պարտվեց «Նիմին»: Փարիզցիներն առաջին տեղում են լրացուցիչ ցուցանիշներով: «Լիոնը» 60 միավորով երրորդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր
«Լիոն» - ՊՍԺ՝ 2:4 (տեսանյութ)
Իսլամ Սլիմանի, 62, Մաքսվել Կորնյե, 81 – Կիլիան Մբապե, 15, 52, Դանիլո, 24, Անխել Դի Մարիա, 47
«Լիլ» - «Նիմ»՝ 1:2 (տեսանյութ)
Խեկա, 20 – Մուսա Կոնե, 12, Ռենու Ռիպարտ, 45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.