18:39 21 մարտի, 2021Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ նվաճել Սանկտ Պետերբուրգում անցկացված թենիսի WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:
Եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուս Դարիա Կասատկինայի հետ: Առաջին սեթում Կասատկինան հաղթեց 6:3 հաշվով, իսկ երկրորդում Գասպարյանը 1:2 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից:
WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանը եզրափակիչի ճանապարհին տարել էր 4 հաղթանակ: Այս մրցաշարում հաջող ելույթի շնորհիվ նա հաջորդ շաբաթ կվերադառնա WTA-ի լավագույն 100-յակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.