Բենզեմայի դուբլը դարձյալ հաղթանակ բերեց «Ռեալին» (տեսանյութ)

21:06   20 մարտի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Վիգոյի «Սելտայի» նկատմամբ: 

Ֆրանսիացի հարձակվողն աչքի ընկավ 20-րդ ու 30-րդ րոպեներին: Բենզեման հաղթական դուբլի հեղինակ էր դարձել նաև «Էլչեի» հետ նախորդ տուրի խաղում (2:1): «Ռեալի» երրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց փոխարինման դուրս եկած իսպանացի Մարկո Ասենսիոն:

33-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» կազմում խփած գոլերի ցուցանիշով բարձրացավ չորրորդ տեղ: Նա գոլերի թիվը հասցրեց 186-ի և շրջանցեց Սանտիլյանային: Այդ ցուցանիշով ֆրանսիացուն գերազանցում են միայն Ալֆրեդո Դի Ստեֆանոն (216 գոլ), Ռաուլ Գոնսալեսը (228) և Կրիշտիանու Ռոնալդուն (311)։

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած «Բարսելոնային» և 60 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» ունի 63 միավոր, բայց «Ռեալից» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Սելտա» - «Ռեալ»՝ 1:3 (տեսանյութ)

Սանտի Մինա, 40 – Քարիմ Բենզեմա, 20, 30, Մարկո Ասենսիո, 90+4

«Աթլետիկո» - «Էյբար»՝ 1:1 (տեսանյութ)

Յուրի Բերչիչե, 9 – Կիկե, 17



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։