Չեմպիոնների լիգա. Մոդրիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող

17:03   19 մարտի, 2021

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում այս շաբաթ անցկացված պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 35-ամյա կիսապաշտպանն առաջ է անցել  Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեից («Չելսի») և Յոզուա Կիմիխից («Բավարիա»):

Հիշեցնենք, որ իտալական «Ատալանտայի» դեմ հաղթական խաղում (3:1) Լուկա Մոդրիչը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալը» դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։