Կամո Հովհաննիսյանը «Կայրաթում» գոլ խփեց Հայաստանի հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

15:46   19 մարտի, 2021

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության երկրորդ տուրում գործող չեմպիոն «Կայրաթը» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կայսարի» դարպասը (տեսանյութ):

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը խաղաց «Կայրաթի» մեկնարկային կազմում, իսկ 62-րդ րոպեին խփեց հյուրերի երկրորդ գոլը: 28-ամյա ֆուտբոլիստը հանդես եկավ առանց փոխարինման:

«Կայսարի» նորեկ Գեղամ Կադիմյանը փոխարինման դուրս եկավ 53-րդ րոպեին: 38-րդ րոպեից դաշտի տերերը հանդես էին գալիս 10 խաղացողներով:

Հիշեցնենք, որ Կամո Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Լիխտենշտեյնի (մարտի 25), Իսլանդիայի (մարտի 28) ու Ռումինիայի (մարտի 31) հավաքականների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին: Գեղամ Կադիմյանը հրավեր չի ստացել ազգային թիմից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։