15:16 19 մարտի, 2021Շվեյցարական Նիոնում մարտի 19-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը:
Մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» քառորդ եզրափակիչում ուժերը կչափի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, իսկ Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»:
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կխաղա Դորտմունդ «Բորուսիայի» հետ, իսկ Լոնդոնի «Չելսիի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսին» պայքարից դուրս թողած պորտուգալական «Պորտուն»:
«Բավարիա» – ՊՍԺ դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» զույգի հաղթողին:
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 6-ին ու 7-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 13-ին ու 14-ին:
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)
«Բավարիա» (Գերմանիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)
«Ռեալ» (Իսպանիա) – «Լիվերպուլ» (Անգլիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Կիսաեզրափակիչ
«Բավարիա»/ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի»/«Բորուսիա Դորտմունդ»
«Ռեալ»/«Լիվերպուլ» – «Պորտու»/«Չելսի»
Quarter-finals set
— UEFA Champions League (@ChampionsLeague) March 19, 2021
Plot your own path to the final and decide who lifts the trophy in Istanbul... #UCLbracket | @GazpromFootball | #UCL
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.