21:23 18 մարտի, 2021Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ եւ ապահովելով ուղեգիրը։
21-ամյա ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: Արսեն Հարությունյանը մեծ ակտիվությամբ սկսեց գոտեմարտը: Առաջին մրցափուլում Անդրեյ Յացենկոյի երկու նկատողություն ստացավ գորգի մրցավարից, ինչի շնորհիվ Արսեն Հարությունյանը վաստակեց մեկ միավոր:
Մրցակիցները գնացին հանգստի Արսեն Հարությունյանի առավելությամբ (1:0): Երկրորդ մրցափուլի մեկնարկում Հարությունյանը երկու միավորանոց գցում կատարեց եւ հաշիվը դարձրեց 3:0: Քիչ անց հայ ըմբիշը եւս երկու, ապա 4 միավորանոց հնարքներով հաշիվը դարձրեց 9:0: Գոտեմարտի ավարտից 14 վայրկյան առաջ մեկ միավոր ավելացնելով Հարությունյանը 10:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 10։2 հաշվով հաղթեց բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվեց վրացի Բեկա Բուջիաշվիլիից՝ 10։5։
Երեկոյան մրցահերթում օլիմպիական ուղեգրի համար կիսաեզրափակիչում կգոտեմարտի նաեւ 2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը (65 կգ) ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.