ՀՖՖ-ն ու հայկական ակումբները մասնակցել են հաշմանդամություն ունեցող երկրպագուներին նվիրված շաբաթին (ֆոտո)

16:55   18 մարտի, 2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարի ևս աջակցել է հաշմանդամություն ունեցող երկրպագուների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին (CAFÉ Week of Action 2021)`«Ամբողջական հասանելիություն» կարգախոսով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ամբողջ աշխարհում ապրում է ավելի քան մեկ միլիարդ հաշմանդամություն ունեցող անձ՝ համաշխարհային բնակչության 15 տոկոսը: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցողները հաճախ հասարակության ամենախոցելի  և ամենաքիչ ներկայացված խմբերից մեկն են: Այս բարդ ժամանակահատվածում սպորտն այն ուժն է, որը կարող է խթանել հասարակությունում ներառական փոփոխություններ կատարելու համար: 

CAFÉ-ի տեսլականն է նպաստել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ: 

ՀՖՖ-ն համագործակցում է Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ամբողջական հասանելիության» սկզբունքով: 

Այս տարի ծրագիրն իրականացվել է մարտի 5-15-ը: Ակտիվ մասնակցությունը ցուցաբերել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբները: VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և VBET Հայաստանի գավաթի հանդիպումներին հրավիրվել են հաշմանդամություն ունեցող երկրպագուներ, հանձնվել են թեմատիկ շապիկներ, արվել են ընդհանուր լուսանկարներ:

ՀՖՖ-ն շնորհակալությունն է հայտնում հաշմանդամություն ունեցող երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։