Չեմպիոնների լիգա. «Բավարիան» ու «Չելսին» դարձան 1/4 եզրափակիչի վերջին մասնակիցները (տեսանյութ)

01:51   18 մարտի, 2021

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին 2 ուղեգրերը բաժին հասան մրցաշարի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիային» ու Լոնդոնի «Չելսիին»:

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց իտալական «Լացիոյին», իսկ «Չելսին» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ:

Առաջին խաղում «Բավարիան» հաղթել է 4:1 հաշվով, իսկ «Աթլետիկոն» պարտվել է նվազագույն հաշվով:

Վերջին 7 տարում «Չելսիին» առաջին նագամ դուրս եկավ ՉԼ-ի քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և պորտուգալական «Պորտուն»: Վիճակահանությունը տեղի կունենա մարտի 19-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչպատասխան հանդիպումներ

«Բավարիա» (Գերմանիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 4:1) (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 33 (11մ), Էրիկ Շուպո-Մոտինգ, 73 – Մարկո Պարոլո, 82

«Չելսի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:0) (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 34, Էմերսոն, 90+4

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ, 82 («Աթլետիկո»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։