Եվրոպայի լիգա. «Ռոմայի» հայտացուցակն՝ առանց Մխիթարյանի (ֆոտո)

17:06   17 մարտի, 2021

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակն ուկրաինական «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 20 ֆուտբոլիստներ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում է վնասվածքի պատճառով:

«Ռոմա» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին։ Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ մարտի 11-ին տեղի ունեցած առաջին խաղում և բաց կթողնի 3-4 շաբաթ: 32-ամյա Մխիթարյանը 2010-2013-ը խաղացել է «Շախտյորում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։