Ֆերդինանդ Կարապետյանն օլիմպիական միավորների համար կպայքարի Թբիլիսիում

15:53   17 մարտի, 2021

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Վլադիկավկազում:

Հավաքը կավարտվի մարտի 27-ին, բայց մինչև այդ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչի հետ կմեկնի Թբիլիսի, որտեղ կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Այժմ  Ֆերդինանդ Կարապետյանն ունի 1552 վարկանիշային միավոր և իր քաշային կարգի դասակարգման աղյուսակում 38-րդն է:  

Հիշեցնենք, որ փետրվարին Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը մասնակցել էր Տաշկենտում  անցկացված «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին և դարձել բրոնզե մեդալակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։