ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» կրկնեց 25 տարվա ռեկորդ, Գվարդիոլան շրջանցեց Մոուրինյոյին

11:50   17 մարտի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ կրկնել է ռեկորդ:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի 8 խաղերում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բաց է թողել ընդամենը 1 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այդ ռեկորդը 1995/96 մրցաշրջանում սահմանել էր հոլանդական «Այաքսը», որը ևս մեկնարկային 8 խաղերում բաց էր թողել մեկ գոլ:

Դա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի 82-րդ հաղթանակն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով 50-ամյա մասնագետը շրջանցեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին (81 հաղթանակ) և բարձրացավ չորրորդ տեղ: Գվարդիոլայից շատ հաղթանակներ Չեմպիոնների լիգայում տարել են միայն Արսեն Վենգերը (86), Կարլո Անչելոտին (89) ու Ալեքս Ֆերգյուսոնը (102):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։