Մագնուս Կարլսենն ուժեղ էր Լևոն Արոնյանից (ֆոտո)

23:30   16 մարտի, 2021

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրը Լևոն Արոնյանը 0.5:2.5 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:

Առաջին ու երկրորդ պարտիաներում ՖԻՖԵ-ի առաջատարը հասավ հաղթանակի, երրորդում գրանցվեց ոչ ոքի, ինչից հետո չորրորդ պարտիայի անհրաժեշտություն չեղավ:

Քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրը կանցկացվի մարտի 17-ին: Գրոսմայստերները կանցկացնեն 3-4 պարտիա:

Մրցաշարի նախնական փուլում Լևոն Արոնյանը 15 տուրերում վաստակել էր 8 միավոր 16 մասնակիցների մեջ 8-րդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ: Կարլսենը 10.5 միավորով գրավել էր առաջին տեղը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանն առաջին մրցաշարն է անցկացնում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այս մրցաշարում նա դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։