18:38 16 մարտի, 2021Վանաձորի «Լոռին» բոյկոտել է Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը:
Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում Վանաձորը ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները մրցավարի սուլիչից հետո լքել են խաղադաշտը:
«Արարատի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպումը չեղյալ է համարվել։
Հիշեցնենք, որ օրեր «Լոռին» հանդես էր եկել հայտարարությամբ՝ հույս հայտնելով, որ ՀՖՖ-ն կայացնելու է բացառապես անաչառ և արդար խաղի կանոններին հարիր որոշումներ «Ալաշկերտի» և «Ուրարտուի» դեմ խաղերում բողոքարկումների վերաբերյալ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.