Տիգրան Բարսեղյանը կկարողանա միանալ Հայաստանի հավաքականին

15:31   16 մարտի, 2021

Ղազախական «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը կկարողանա միանալ Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքին:

Բարսեղյանը վնասվածք է ստացել «Թուրանի» դեմ Ղազախստանի առաջնության առաջին տուրի խաղում և բաց է թողել «Աստանայի» նախորդ մարզումը:

Տիգրան Բարսեղյանը և «Աստանայի» նորեկ Վարազդատ Հարոյանն օրեր առաջ հրավեր էին ստացել Հայաստանի հավաքականից, որն այս ամիս կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում կմեկնարկի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին (խաղացանկ): 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից վնասվածք էին ստացել նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։