«Լիվերպուլը» հաղթեց Վուլվերհեմփթոնում (տեսանյութ)

02:06   16 մարտի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով ուժեղ գտնվեց «Վուլվերհեմփթոնից»: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց «Վուլվերհեմփթոնի» նախկին խաղացող, պորտուգալացի կիսապաշտպան Դիեգու Ժոտան:

87-րդ րոպեին վնասվածք ստացավ դաշտի տերերի պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն, որին մոտ 13 րոպե բժիշկները բուժօգնություն ցուցաբերեցին խաղադաշտում: Նա դաշտը լքեց պատգարակով:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հավաքեց 46 միավոր և հավասարվեց «Էվերտոնին», որի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: «Վուլվերհեմփթոնը» 35 միավորով 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 0:1 (տեսանյութ)

Դիեգու Ժոտա, 45+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։