Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի հետ

16:01   15 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Շվեդիայի թիմի հետ պայմանավորվել է ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է Sport24-ը։

Սպասվում է, որ հանդիպումը կանցկացվի հունիսի միջնամասում։ Մրցավայրը դեռ հայտնի չէ։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 99-րդն է, իսկ Շվեդիան 20-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։

Այս ամիս Խոակին Կառառոսի գլխավորած թիմը կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում, որտեղ մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան և Լիխտեյնշտեյնը։ Հայկական թիմն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին (խաղացանկ): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։