15:35 15 մարտի, 2021Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը հրապարակել է թիմի հայտացուցակը 2021թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի համար, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Հայտացուցակում տեղ են գտել 2 հայ ֆուտբոլիստներ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի 21-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը և Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա խաղացող Արսեն Զախարյանը։
Հիշեցնենք, որ մարտի 23-31-ը Հունգարիայում անցկացվելիք Եվրո-2021-ի խմբային փուլում Ռուսաստանի թիմի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի ու Իսլանդիայի Մ-21 հավաքականները։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.