«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

22:23   14 մարտի, 2021

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալն» ընդունեց «Տոտենհեմին»։ Հյուսիսլոնդոնյան դերբիում հաղթեց իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը՝ 2։1։

Առաջինը հաջողության հասան պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ 33-րդ րոպեին աչքի ընկավ «Տոտենհեմի» արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան։

44-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ 64-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը։

76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Էրիկ Լամելան։

«Տոտենհեմը» 45 միավորով 7-րդն է, «Արսենալը» 10-րդն է՝ 41 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Մարտին Էդեգոր, 44, Ալեքսանդր Լյակազետ, 64, 11մ - Էրիկ Լամելա, 33

Հեռացում՝ Էրիկ Լամելա («Տոտենհեմ»), 76, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։