16:12 14 մարտի, 2021Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ստացած վնասվածքից հետո։
Նա ունի աջ սրունքի մկանային վնասվածք եւ բաց կթողնի առնվազն 2-3 շաբաթ, հաղորդում է ANSA-ն։ Հայ ֆուտբոլիստը հենակների օգնությամբ է հեռացել բուժզննումից։
Հստակ է, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանա այս ամիս միանալ Հայաստանի ազգային հավաքականին, որը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կանցկացնի երեք հանդիպում, գրում է planetaroma-ն։
Մարտի 25-ին Կապառոսի գլխավորած հավաքականը կհյուրընկալվի Լիխտենշտեյնին, մարտի 28-ին կընդունի Իսլանդիային, մարտի 31-ին՝ Ռումինիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.