Հայաստանի գավաթ․ «Նոան» հաղթեց «Ուրարտուին»

18:56   12 մարտի, 2021

Հայաստանի գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Նոան» գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Մարտի 11-ին չեմպիոն «Արարար-Արմենիան» Չարենցավանում 1։0 հաշվով հաղթել էր «Վանին»։

Մարտի 12-ին Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել էր Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիային», իսկ «Ալաշկերտը» տանն ուժեղ էր գտնվել ԲԿՄԱ-ից՝ 4:0:

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն ապրիլի սկզբնամասում:

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ուրարտու» - «Նոա»՝ 0։2

Պետրոս Ավետիսյան, 24, Մանգա, 25

«Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0:1

Զաքարիա Սանոգո, 74

Մարտի 11

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ` 4:0

Նիկիտա Տանկով, 22, Դավիդ Դավիդյան, 33, Գագիկ Դաղբաշյան, 64, Գոմե Վանգու Բատիստա, 83

«Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 2:0

Չարլս Մարկ Իկեչուկվու, 22, Սերգեյ Օրլով, 24

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։