Չեմպիոնների լիգա. Էրլինգ Հոլանդը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

16:15   12 մարտի, 2021

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 20-ամյա Հոլանդը գերազանցել է Ֆաբինյոյին («Լիվերպուլ»), Սերժիու Օլիվեյրային («Պորտու») և ֆրանսիական ՊՍԺ-ի կոստառիկացի դաձրպասապահ Կեյլոր Նավասին:

Նորվեգացի հարձակվողի դուբլի օգնությամբ «Բորուսիան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ոչ ոքի (2:2) էր խաղացել իսպանական «Սևիլիայի» հետ և նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

Հոլանդը դարձել էր Չեմպիոնների լիգայի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլի հեղինակ է դառնում 6 խաղում անընդմեջ: Նա ռեկորդը գնացել էր 20 տարեկան 231 օրականում: Չեմպիոնների լիգայում 20 գոլ խփելու համար նորվեգացուց պահանջվել է 14 հանդիպում, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է: Նախորդ ռեկորդը պատկանում էր Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, որը 24 խաղում էր դարձել 20 գոլի հեղինակ:

Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նվազագույնը 2 գոլ է խփում 4 խաղում անընդմեջ: Նա նաև դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած նորվեգացի ֆուտբոլիստը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» և Նորվեգիայի հավաքականի նախկին հարձակվող, այժմ անգլիական ակումբը գլխավորող Ուլե-Գունար Սուլշերին, որը 19 գոլ էր խփել այս մրցաշարում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։