Եվրոպայի լիգա. «Ռոմայի» կիսապաշտպանը հավակնում է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (ֆոտո)

13:06   12 մարտի, 2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:

Լավագույնի կոչման համար կպայքարեն Դուշան Տադիչը («Այաքս»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Ռոբերտո Սոլդադոն («Գրանադա») և Լորենցո Պելեգրինին («Ռոմա»):

Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 18-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։