«Ֆերարին» ներկայացրել է նոր բոլիդը (ֆոտո)

09:41   12 մարտի, 2021

Ֆորմուլա-ի «Ֆերարի» թիմը ներկայացրել է նոր բոլիդը 2021թ. մրցաշրջանի համար։ Բոլիդը ստացել է SF21 անվանումը։

Նոր մրցաշրջանում այդ բոլիդով հանդես կգան Մոնակոն ներկայացնող Շարլ Լեկլերը և իսպանացի Կարլոս Սայսը:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանը մարտի 28-ին կմեկնարկի Բահրեյնի Մեծ մրցանակով, իսկ վերջինը փուլը կանցկացվի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։