Եվրոպայի լիգա. Օրվա խաղերի անոնս

09:10   11 մարտի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մարտի 11-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Առաջին խաղում իտալական «Ռոման» կընդունի ուկրաինական «Շախտյորին»:

1/8 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում կմրցեն իտալական «Միլանը» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

2010-2013-ը «Շախտյորում» խաղացել է «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Միլան» (Իտալիա)՝ 21:55

«Այաքս» (Հոլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 21:55

«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 21:55

«Սլավիա» (Չեխիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)՝ 21:55

«Ռոմա» (Իտալիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Արսենալ» (Անգլիա)՝ 00:00

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 00:00

«Գրանադա» (Իսպանիա)  - «Մոլդե» (Նորվեգիա)՝ 00:00



© 2022 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։