Ստեպանենկո. Եթե ես պրոֆեսիոնալ եմ, ապա Մխիթարյանը սուպերպրոֆեսիոնալ է

14:12   10 մարտի, 2021

Ուկրաինական «Շախտյորի» կիսապաշտպան Տարաս Ստեպանենկոն «Ռոմայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Եթե ես պրոֆեսիոնալ եմ, ապա Մխիթարյանը սուպերպրոֆեսիոնալ է: Ահա, թե ինչու է նա տպավորիչ հաջողությունների հասել Գերմանիայում ու Անգլիայում: Մենք լավ ենք ճանաչում իրար, քանի որ նույն տարիքի ենք: Կարելի է ասել, միասին ենք մեծացել: Վիճակահանությունից հետո զրուցել ենք, ես նրա մարզաշապիկն եմ խնդրել իմ անձնական թանգարանի համար»,- ուկրաինացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:

«Ռոմայի» ու «Շախտյորի» միջև առաջին խաղը տեղի կունենա մարտի 11-ին Հռոմում:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» խաղացել է 2010-2013-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։