ՉԼ․ «Պորտուն» պայքարից դուրս թողեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

02:43   10 մարտի, 2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց պորտուգալական «Պորտուին» եւ առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 3։2, սակայն դուրս մնաց պայքարից, քանի որ արտագնա խաղում պարտվել էր 1։2 հաշվով։

Առաջին խաղակեսում «Յուվենտուսը» պարտվեց նվազագույն հաշվով։ 19-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց պորտուգալացի կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրուն։

Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Յուվենտուսի» իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։ Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 54-րդ րոպեից հյուրերը հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր իրանցի հարձակվող Մեհդի Տարեմին։ Սակայն «Պորտուն» լրացուցիչ ժամանակում կարողացավ եւս մեկ գոլ խփել։ Դուբլի հեղինակ դարձավ Սերժիու Օլիվեյրուն՝ ապահովելով թիմի տեղը լավագույն 8-ի մեջ։

Դրանից 2 րոպե անց «Յուվենտուսի» հաղթական գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 3։2 (հիմնական ժամանակ՝ 2։1), (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 1։2)

Ֆեդերիկո Կիեզա, 49, 63, Ադրիեն Ռաբյո, 117 - Սերժիու Օլիվեյրա, 19, 11մ, 115

Հեռացում՝ Մեհդի Տարեմի («Պորտու»), 54, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։