Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի տոմսերը վաճառվում են առցանց

16:48   9 մարտի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Իսլանդիայի և Ռումինիայի դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ:

COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տարողության 30 տոկոսի չափով երկրպագու:

Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերը հնարավոր է ձեռք բերել օնլայն՝ tickets.ffa.am կայքում:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իսլանդիա խաղը տեղի կունենա մարտի 28-ին, իսկ Հայաստան – Ռումինիա հանդիպումը՝ մարտի 31-ին: Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին (խաղացանկ): 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։