Եվրոպայի լիգա. «Ռոմայի» խաղում կաշխատեն պորտուգալացի մրցավարներ

10:53   10 մարտի, 2021

Իտալական «Ռոմայի» և ուկրաինական «Շախտյորի» միջև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կսպասարկեն Պորտուգալիան ներկայացնող մրցավարներ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հռոմում մարտի 11-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 41-ամյա Արտուր Դիաշը, որին եզրերում կօգնեն Ռուի Տավարեշը և Պաուլո Սոարեշը:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ռոման» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Բրագային», իսկ «Շախտյորն» ուժեղ էր գտնվել Թել Ավիվի «Մաքաբիից»: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան», իսկ 2016-2019-ը՝ «Շախտյորը»:

2010-2013-ը «Շախտյորում» խաղացել է «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։