Բոսնիա-Հերցեգովինա - Ռումինիա խաղը կսպասարկի հայ մրցավար

11:56   9 մարտի, 2021

Բոսնիա-Հերցեգովինայի և Ռումինիայի հավաքականների միջև ֆուտզալի 2022թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը սպասարկող մրցավարների թվում կլինի Հայաստանի ներկայացուցիչ: Խոսքը ՀՖՖ մրցավար Արման Ալաբերքյանի մասին է, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը չորրորդ հանդիպումը կանցկացնի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարում՝ հյուրընկալելով վրացիներին: Նախորդ 3 խաղերում Հայաստանի հավաքականը պարտվել է աշխարհի փոխչեմպիոն Ռուսաստանին (0:6) ու Վրաստանին (0:5) և ոչ ոքի խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ (4:4), որին Երևանում տեղի ունեցած խաղի ընթացքում հաղթում էր 3:0 հաշվով:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։