«Ռոմայի» մեկնարկային կազմը

14:16   7 մարտի, 2021

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» կընդունի «Ջենոային»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է մեկնարկային կազմը՝  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ռոմա»․ Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Սմոլինգ, Կարսդորպ, Դիավարա, Վիլյար, Պերես, Պեդրո, Էլ Շաարավի, Մայորալ։

«Ռոմա» - «Ջենոա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։30-ին։ Բուքմեյքեները ֆավորիտ են համարում դաշտի տերերին, որոնց հաղթանակի գործակիցը 1․40 է։ «Ջենոայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․00 գործակցով, ոչ ոքին՝ 4․40։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին տեղի ունեցած խաղում «Ռոման» «Ջենոային» հաղթել է 3։1 հաշվով Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկի շնորհիվ։

Իտալիայի առաջնության 25 խաղից հետո «Ռոման» 47 միավորով 5-րդ տեղում է, «Ջենոան» ունի 27 միավոր եւ 13-րդն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։