Մորատայի դուբլը «Յուվենտուսին» կամային հաղթանակ պարգևեց «Լացիոյի» դեմ խաղում (տեսանյութ)

01:36   7 մարտի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Լացիոյի» նկատմամբ:

Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 էր, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերից 3 րոպեում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

Թուրինցիների պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին՝ անցկացնելով 601-րդ հանդիպումն ազգային առաջնություններում:

«Յուվենտուսը» 52 միավորով երրորդն է և մեկ միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Միլանից»: «Լացիոն» 43 միավորով 7-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Յուվենտուս» - «Լացիո»՝ 3:1 (տեսանյութ)

Ադրիեն Ռաբիո, 39, Ալվարո Մորատա, 57, 60 (11մ) – Խոակին Կորեա, 14



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։